Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է
Նմանատիպ
Zohrap Yeganyanն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Երեք տարի առաջ փետրվարի 7-ին բոլորիս ջանքերով հնարավոր դարձավ հասարակական որոշակի ուշադրություն բևեռել հայ գրի համար սպառնալիք դարձած լատինատառ հայերեն կոչվածի դեմ պայքարին: Այս տարիների ընթացքում արձանագրվեցին որոշակի հաջողություններ, սակայն մեսրոպատառ հայերենը դեռևս չի գերիշխում հայկական տիրույթում:
Սիրելի օգտատերեր, հայը պետք է գրի հայատառ, այլ հայերեն գոյություն չունի, հիշեք և սրբորեն պահեք այս սկզբունքը, մտածեք մեր երեխաների մասին, մտածեք, որ այս դարում մենք պետք է ամեն գնով պահենք մեր ազգայինը՝ միաժամանակ հետ չմնալով աշխարհից:
Դե ուրեմն ևս մեկ անգամ խնդրում եմ, որպեսզի մոռանանք արատավոր երևույթ դարձած լատինատառ գիրը և հաղորդակցվենք ու մտքեր արտահայտենք մեր այբբենարանի տառերով: