Ադրբեջանցի գյուլենականները Թուրքիայում խոշոր բանկի բաժնետերեր են

Ադրբեջանցի գյուլենականները Թուրքիայում խոշոր բանկի բաժնետերեր են

Ֆեթուլլահ Գյուլենի նուրիստական շարժման կողմնակիցներից բիզնես կայսրության փլուզման փորձերը հանգեցրել է թուրքական խոշորագույն բանկերից մեկում ` Bank Asya-ում հետաքննության անցկացմանը:

Ինչպես տեղեկացնում է կառվարական Sabah թերթը, իբև թե բանկում անցկացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ բանկի խոշոր բաժնետերերից մեկը հանդիսանում է Գյուլենի շարժման ադրբեջանական իմամներից մեկը:

Բացի այդ բանկի բաժնետերերի թվում են ադրբեջանում նուրիստական դպրոցի տնօրեն Էնվեր Օզերենը և նրա եղբայր Ռաֆետ Օզերենը:

Ստուգումներն անցկացվել են այն բանից հետո, երբ Bank Asya-ում հրաժարվել են բացհայտել իրենց բաժնետերերի ինքնությունը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի խոշորգաւոյն բանկերից մեկը գտնվում է նուրիստների հսկողության ներքո:

Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը Ադրբեջանում գործունեությունը սկսել է 1990-ական թվականներից: Ադրբեջանում գործում են Գյուլենի համայնքի 14 միջնակարագ դպրոցներ, ԲՈւՀ ընդունվելու նախապատրաստական դասընթացներ և մեկ համալսարան: Նուրսիստները մասնաբաժին ունեն Ադրբեջանում լայնորեն հայտնի հեռուստաալիքում, նրանք պատգամավորներ ունեն Ադրբեջանի խորհրդարանում:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որ համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում’ Թուրքիայում և Ադրբեջանում: Մինչև վերջերս այն համարվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հենարանը: Իսրայելի հետ Թուրքիայի միջև հարաբերությունները երկու տարի առաջ «Մավի Մարմարա» նավի միջադեպի պատճառով լարվելուց հետո Էրդողանի և Գյուլենի միջև հարաբերությունները սրվել են:

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում