11.1 C
Yerevan

«Առավոտ». Գլխավոր ճարտարապետը ցանկանում է կռի՞վ գցել մտավորականների միջև

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

«Իհարկե, ուզում եմ, որ թատրոնը լինի, որ համազգայինի վայել հսկայական, գեղեցիկ շենք ունենա քաղաքի կենտրոնում, բայց ոչ այդ տեղում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի ղեկավար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը, պատասխանելով հարցին՝ ինքն արդյոք նպատակահարմար համարո՞ւմ է Մաշտոցի պուրակում՝ Մանկական երկաթուղու մուտքի հարակից տարածքում Համազգային թատրոնի նոր շենքի կառուցումը:

«Տիկին Դանիելյանը վրդովվեց. «Ինձ հրավիրել էին այդ քննարկմանը, ուղղակի չկարողացա ինձ ստիպել գնալ: Իհարկե, ուզում եմ, որ թատրոնը լինի, որ համազգայինի վայել հսկայական, գեղեցիկ շենք ունենա քաղաքի կենտրոնում, բայց ոչ այդ տեղում: Այն տարածքը, որ գլխավոր ճարտարապետն ընտրել է, կարծես հատուկ է արել, որ մտավորականությունը կիսվի ու սկսի կռվել իրար հետ: Այդ տարածքում անընդհատ ուզեցել են հյուրանոց կամ այլ շենք դնել, ամեն անգամ կռվել ենք, հիմա մեզ դեմ են տվել թատրոն, որ չկարողանանք բան ասել: Ես չեմ կարող Սոսի դեմ խոսել, քանի որ բացի նրանից, որ ես Սոսին հարգում սիրում եմ, մանկուց մենք բարեկամներ ենք եղել եւ Սոսը ինձ համար կուռքերից մեկն է, չեմ կարող վեր կենալ ու ասել, թե սխալ ես ասում: Ախր այստեղ ինքը չէ մեղավոր, այլ այն մարդը, որը բերել Սոսին այդ տարածքը դեմ է տվել»,- գրում է «Առավոտ»-ը:

spot_imgspot_img