«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանը Ավետյանի գործով` որպես կասկածյալ
14/08/2012 09:45
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Տիգրան Եգորյանը, պատրաստվում է միջնորդել, որպեսզի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ներգրավեն որպես կասկածյալ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, թե քրեական գործի նյութերին ծանոթանալուց պարզ է դարձել, որ Ռ. Հայրապետյանն առնվազն տեղյակ է եղել «Հարսնաքար»-ում այդ օրը տեղի ունեցողից, միգուցե նաեւ ինքն է հրահանգել զինվորական բժիշկներին ծեծել: Ըստ փաստաբանի՝ այդ ամենը կապացուցվի պատգամավորի հեռախոսի վերծանումները ստանալու դեպքում:
«Մեզ տվել են քրեական գործի ողջ նյութերի պատճենները, բացառությամբ հատորների ցանկից: Ամենայն հավանականությամբ, այն մեզ չեն տվել բարդություններ ստեղծելու նկատառումներով»,-նշեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում