«Առավոտ». ՀԱԿ-ի երիտասարդներին օգտագործում են` քաղաքական հարթակում մնալու համար

«Համոզված եմ, որ այդ հայտարարության իրական հեղինակը Տիգրան Առաքելյանը չի։ Եթե ուշադիր կարդաք՝ ինքներդ կհասկանաք, թե ովքե՞ր են գրում, ովքե՞ր են քաղաքականացնում եւ շահարկում՝ օգտագործելով այդ ջահելներին, նրանց հաշվին փորձելով մնալ բաղաքական հարթակում։ Ա՛յ, իրենց պետք է հարց տաք՝ ինչո՞ւ են քաղաքականացնում, ինչո՞ւ են աղավաղում այդ երիտասարդների ապագան»,– «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների գործին, ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում