Օգուտնե՞ր, թե կորուստներ. Բրիտանիան ընտրության առջև է կանգնած

Օգուտնե՞ր, թե կորուստներ. Բրիտանիան ընտրության առջև է կանգնած

Միացյալ Թագավորությունը տարակարծիք է Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին գրում է www.ft.com/home/europe.

Ներդրումային բանկերը Բրիտանիային դրդում են մնալ ԵՄ կազմում, մինչդեռ որոշ հիմնադրամներ կողմ են, որպեսզի այն դուրս գա կազմից մայիսին կայանալիք վիճելի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Բանկիրները անդրդվելի են իրենց տեսակետում` հայտարարելով, որ ԵՄ կազմից դուրս գալը լուրջ կերպով սպառնալիք կհանդիսանա Լոնդոնի` որպես ֆինանսական կենտրոն ապագային:

Հիմնադրամները, իրենց հերթին, կտրուկ կողմ են դաշինքից դուրս գալուն` մեջբերելով այն հանգամանքը, որ դա թանկ և ժամանակատար կանոնակարգում է:

Հիմնադրամների և Լոնդոնի ներդրումային բանկերի միջև, այսպիսով, առկա է առճակատում այս հարցի շուրջ, քանի որ վերջիններս ԵՄ-ից դուրս գալուց ամենաշատն են կորցնելու:

Եթե Մեծ Բրիտանիան լքի միությունը, ներդրումային բանկերը կկորցնեն մուտքը դեպի միասնական շուկա:

Goldman Sachs Asset Management միջազգային ներդրումային բանկի նախագահներ Մայքլ Շերվուդը և Ռիչարդ Գնոդը հայտարարել են, որ եթե Մեծ Բրիտանիան լքի ԵՄ-ն, եվրոպական մի շարք բանկեր «շատ կարճ ժամանակում» կտեղափոխվեն Լոնդոնից դեպի մայրցամաք:

Reuters-ի փոխնցմամբ, Dutch bank-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքներում պարզ է դարձել, որ Բրիտնաիայն միլիարդավոր ֆունտ ստեռլինգներ կկորցնի, եթե այն Եվոպական միության կազմում լինելու վերաբերյալ հանրաքվե անցկացնի:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ կցանկանար մինչև 2017 թվականը հանրաքվե անցկացնել Եվոպական միության կազմում իր երկրի անդամակցությունը շարունակելու նպատակահարմարության հարցով:

Եթե Բրիտանիան քվեարկի ԵՄ կազմից դուրս գալու օգտին, ապա ստեռլինգը մեկ եվրոյի դիմաց միգուցե նվազի 44 պենիով (ներկայումս մեկ ստեռլինգը = 1.34 եվրոյի, մի իրողություն, որը վերջին անգամ եղել է 2011թ-ին: Մեկ ստեռլինգը կարող է ընկնել մինչև $1.40 (ներկա պահին մեկ ստեռլինգը = 1.52 դոլարի):

Հետևեք մեզ նաև Telegram-ում