Գյումրիում կստեղծվի ընտրությունները վերահսկող հատուկ շտաբ
Նմանատիպ
Համաձայն «Քաղաքը մերն է» Գյումրիի բարեփոխման քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության’ օգոստոսի 14-ին կայանալիք 16-րդ ընդհանուր ժողովում ձևավորելու է ընտրությունների վերահսկման hամակարգող կենտրոն՝ շտաբ:
Շտաբի ստեղծման նպատակն է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր 7 թեկնածուների գաղափարները հանրությանը հասցնելը, ընտրապայքարը հսկելը, նաև ընտրությունների ընթացքն ու քվեների հաշվարկը վերահսկելը:
Ժողովի օրակարգային հարցերն են’ Գյումրու Ավագանու անդամության համար առաջադրված թեկնածուների ցուցակի ուսումնասիրությունը, քարոզարշավի գործողությունների պլանավորումը, օգոստոսի 22-ին «Կինո Հոկտեմբեր»-ի դահլիճում կայանալիք’ նախընտրական ծրագրի շնորհանդեսի կազմակերպումը, նախընտրական թիմային ծրագրի վերջնամշակման հարցերը և այլն:
«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է 2012 թվի մայիսի 18-ին’ Գյումրիում 2004 թվից ձեւավորված Գյումրու հանրային խորհրդի հենքի և գաղափարախոսության հիման վրա: Նախաձեռնության նպատակն է Գյումրու արմատական բարեփոխումը, խնդիրների համակարգային լուծումներին մեկնարկ տալը, ինչի համար տեղական ինքնակառավարման և ավագանու աշխատանքի բարելավումը հիմնական գործիքներից մեկն են համարում նախաձեռնությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում