Հուլիսի կեսերից մեծ թափով սկսել են հայ-թուրքական սահմանին գտնվող Անի քաղաքի ավերված եկեղեցիները վերանորոգման և վերակառուցման աշխատանքները, հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթը:
Վերակառուցման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի, Կարսի Մշակույթի և տուրիզմի վարչության և Ամերիկայի դեսպանատան ֆինանսավորմամբ:
Աշխատանքներն սկսվել են Անիի Ամենափրկիչ և Սուրբ Գրիգոր եկեղեցիներից և տևելու են մինչև սեպտեմբերի 15-ը:
Փամուքքալե» համալսարանի դոցենտ Ֆահրիյե Բայրամը տեղեկացրել է, որ արդեն իրականացվել է Սուրբ Գրիգոր եկեղեցու շրջակայքի բարեկարգման և մաքրման աշխատանքները: