Իրանը ձեռնամուխ Է լինում նոր սերնդի կործանիչների մշակմանը

Իրանը ձեռնամուխ Է լինում նոր սերնդի կործանիչների մշակմանը

Իրանը ձեռնամուխ Է լինում նոր սերնդի կործանիչների մշակմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ֆարս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել Է Իրանի ռազմաօդային ուժերի ավիաշինական համալիրներից մեկի ղեկավար գնդապետ Հուշանգ Մոնֆարեդզադեն:

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը պլանավորում Է հայրենական, արդյունաբերության եւ երկրի օդաչուների կողմից արդեն լավ յուրացված Saeqeh («Կայծակ») կործանիչի հիման վրա մշակել չորրորդ (եւ նույնիսկ ավելի բարձր) սերնդի ավիոնիկայով նոր կործանիչ:

Հուշանգ Մոնֆարեդզադեն հատկապես ընդգծել Է, որ «նոր ժամանակակից թռչող ապարատը հանդերձված կլինի այնպիսի ռադիոԷլեկտրոնային սարքավորմամբ, որը թույլ Է տալիս գտնել եւ հսկել ԱՄՆ-ի եւ Իսրայելի՝ Stels տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված ինքնաթիռների թռիչքները:

Այդ կործանիչի մասին հայտնի Է, որ այն ստեղծվել Է Շահիդ Սետարի համալսարանի (Իրանի ռազմաօդային ուժերին առընթեր) մասնագետների կողմից: Փաստորեն այդ մեքենան ամերիկյան F-18 Hornet կործանիչի անալոգն Է: Դրա առաջին փորձարկումներն անցկացվել են 2006 թվականի սեպտեմբերին:

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Saeqeh ինքնաթիռների նոր սերունդը, որոնք ստեղծվել են բարելավված տակտիկատեխնիկական եւ մարտական բնութագրերով, 2008 թվականի հոկտեմբերին ցուցադրվել Է Պարսից ծոցի Կիշ կղզու միջազգային ավիասալոնում: 2014 թվականի հունվարին Իրանը հայտարարեց այդ կործանիչի սերիական արտադրությունն սկսելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում