ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան կարեւորել են բարենորոգումները G20-ի զարգացման ռազմավարության մեջ

ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան կարեւորել են բարենորոգումները G20-ի զարգացման ռազմավարության մեջ

Կառուցվածքային բարենորոգումները, ֆիսկալ եւ դրամական քաղաքականության հետ մեկտեղ, պետք Է դառնան Մեծ քսանյակի (G20) երկրների զարգացման ռազմավարության բաղկացուցիչ մասը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարներ Ջեյկոբ Լյուն եւ Ջորջ Օսբոռնը The Wall Street Journal թերթում հրապարակված համատեղ հոդվածում:

Երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները «քսանյակին» վերափոխումների կոչ են արել, որոնք նպատակամղված լինեն աշխատանքի արտադրողականության բարձրացմանը եւ առաջատար տնտեսությունների տվյալ խմբի բնակչության կյանքի ստանդարտների բարելավմանը: Նման հանգուցային միջոցների թվում նրանք նշել են ներդրումները ենթակառուցվածքի բնագավառում եւ փոքր գործարարության օժանդակումը:

«Քսանյակին» մեր ուղերձը սա Է. կառավարությունները պետք Է առկա բոլոր միջոցներն օգտագործեն իրենց տնտեսությունների օժանդակման եւ «քսանի խմբի՝ հզոր, կայուն եւ հավասարակակշռված գլոբալ աճի (ապոհվման) կոլեկտիվ խնդիրների կատարման համար»,- ընդգծել են Լյուն եւ Օսբոռնը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հեղինակները մատնանշել են Հունաստանի համար բարենորոգումները շարունակելու անհրաժեշտությունը՝ «իրենց եվրոպական եւ միջազգային գործընկերների հետ մշտական կոնսուլտացիաներ անցկացնելով»: Ըստ որում «եվրոպական մակարդակում» նրանք հանդես են եկել «ծառայությունների եւ կապիտալի միասնական շուկայի (զարգացման) ավարտի» եւ ԵՄ-ԱՄՆ առեւտրական համաձայնագրի կնքման օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում