Էրդողանը սենսացիոն քայլ է կատարել
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հայտնի է սոցիալական ցանցերի նկատմամբ իր ատելությամբ և վերահոսկողական դաժան քաղաքականությամբ, սենսացիոն որոշում է կայացրել և Թվիթեր սոցիալական ցանցում կատարել է իր առաջին գրառումը: Նախկինում Էրդողանի թվիթերյան հաշիվը, ինչպես ինքն է բնորոշել, ղեկավարվել է իրեն սիրող երիտասարդ մարդկանց կողմից:
Նրա կողմից արված առաջին իրական թվիթը նվիրված է եղել վտանգավոր սովորություններին: «Հեռացնենք մեր կյանքից վատ սովորույթները, հատկապես՝ ծխելը, հանուն առողջ սերնդի և մեր երկրի ապագայի»,– գրել է Էրդողանը:
Նա կոչ է արել իր քաղաքացիներին տղամարդկություն ցուցաբերել` հաղթահարելու այս սովորությունները: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի մարտ ամսին Էրդողանի հրամանով Թվիթեր սոցիալական ցանցը արգելափակվել էր Թուրքիայի ողջ տարածքում: Սակայն ապրիլ ամսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել այդ որոշումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում