«ԱրմենՏել»-ը կփոխհատուցի բաժանրոդներին՝ օրեր առաջ կապի խափանմաn համար

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ընկերության մասնագետների կողմից հայտնաբերվել է անկայունություն’ ծրագրային ապահովման թարմացված տարբերակում, ինչը պատճառ է դարձել ընկերության ցանցում արձանագրված խափանումների: «ԱրմենՏել» ընկերությունն անմիջապես ձեռնարկել է համապատասխան սարքավորումների և համակարգերի ամբողջական փոխարիմնան համար անհրաժեշտ գործողություններ:

Խափանումների պատճառների և կատարվող աշխատանքների վերաբերյալ ընկերությունը մանրամասն տեղեկություններ կտրամադրի Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին’ համաձայն ստացված հարցմանը: Հանձնաժողովի հետ համատեղ կիրականացվի տեղի ունեցածի պատճառների և հետևանքների վերլուծություն:

Պատճառած անհարմարությունների համար «ԱրմենՏել» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը և հայտարարում Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մասին:

Հատուցումը’ անվճար 30 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ, կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Ս.թ. օգոստոսի 16-ից բաժանորդները կարող են անվճար րոպեներն ու մեգաբայթերը ստանալու հարցումներ հղել ‘ ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել օգոստոսի 17-ից Ժ 0:00-ից’ 10 օրվա ընթացքում: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը սպառելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում