Մնում է` իրենց սեռական հարաբերությունները նկարեն և տեղադրեն սոցիալական ցանցերում
Նմանատիպ
Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքի էջում գրում է`
Ինչ-որ, մեղմ ասած տարօրինակ սուբյեկտ, իր մանկահասակ աղջկա վերաբերյալ տեսանյութ է տեղադրել համացանցում, որը շրջանառվում է <<Անչափ զվարճալի պատմություն>> և <<Փոքրիկ հայուհու խոստովանությունը: Ամուսին եմ ուզում>> վերնագրերով…
Մայրը ծիծաղկոտ, զվարճալից, հրճվալից ձայնով խոսեցնում է փոքրիկին և տեսագրում, <<շախ տալով>> շարունակում նկարահանել, ուղղորդում իր ապուշ հարցերով…
Այս տեսանյութը բնականաբար դարձավ ամենադիտվողներից և սկսեց իր ճամփորդությունը համացանցում:
Ես անկեղծորեն չգիտեմ ինչ ասեմ` ծիծաղեմ, լամ, զայրանամ, հայհոյեմ, գոռամ, ճվվամ, թե՞ ամաչեմ այդ փոքրիկ հայուհու անամոթ մայրիկի փոխարեն: Բարքերի անկու՞մ ասեմ, հոգեկան խանգարու՞մ, համացանցային շեղու՞մ…
Մնում է արդեն իրենց սեռական հարաբերությունները նկարեն և տեղադրեն սոցիալական ցանցերում ու կայքերում…Դա էլ ու պըլծ…
Իսկ դու՞ք?..Հային հարիր չէ, հայ կնոջը հարիր չէ, մերն ուրիշ է…Հա’, իրոք որ ուրիշ է…Արդեն կարծես ուրիշ է…