Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում
Նմանատիպ
Էդգար Սասունցի Խաչատրյանը ֆեյսբուքի էր էջում գրում է`
Նոր տարբերակներ դեռ կլինեն…
Որ Բերձորում երկկողմանի մեղավորություն կա՝ սրա մասին խոսել ենք: Հիմա աստիճանաբար թե՛ այս կողմից, թե՛այն կողմից սկսել են իրար վրա ցեխ շպրտել: Հաստատ դեռ նոր վերսիաներ ի հայտ կգան՝ կեսը մտացածին, կեսն իրական, մի խոսքով համբերություն բոլորիս մինչև տեսնենք, թե որտեղից ինչ է բացահայտվում, թե ով ում է հայհոյել ու ընդհանրապես մենք ուր ենք ուզում գնալ ու երբ ենք տեղ հասնելու առհասարակ: Ասում եմ 3.000.000 միլիոն ենք ՀՀ-ում իրար ուտում ենք, բա որ 20 լինեինք, պատկերացնո՞ւմ եք ինչ էր կատարվելու: Ավելի լավ ա չպատկերացնեք:
Հիմա անցնենք Կաթողիկոսի 1.1 միլիոնին: Նախ ասեմ՝ պետք է զարմանալ, որ մեր կաթողիկոսը այդքան քիչ գումար ունի, բայց եթե մի քիչ խորն ենք մտածում դա նրա անձնական միջոցները չեն, այլ Մայր Աթոռինը, սա մեկ, երկրորդ՝ հաստատ նա 1.1 միլիոնից ավելին ունի, երրորդն էլ՝ ոչ մեկ ձեզ իրավունք չի տվել եկեղեցուն վիրավորեք։ Մարդուն որքան ուզում եք վիրավորեք, բայց ուղեղներդ աշխատացրեք ու եկեղեցուց հեռու մնացեք:
Ասում էի չէ՝ Փետրվարի 5-ից հետո դեռ շատ ամսաթվեր ենք լսելու կապված եռյակի ու ԲՀԿ-ի հետ: Ահա հերթական ամսաթիվը ՝ եռյակի լիդերները հանդիպելու են փետրվարի 15-ին, ամենայն հավանականությամբ մի քանի հատ հանրահավաքի օր կորոշեն, հետո Ազատության հրապարակը մեկ կամ մի քանի օրով բռոնյա կանեն ու հանրահավաքների շրջանը կբացվի մինչև ամառ, արձակուրդը կսկսվի, թեժ աշուն 2015 ակցիան էլ հետը: Այնպես որ՝ զինվեք համբերությամբ: ՀՀԿ-տատիկի գործի սեզոնն էլ հետը կբացվի:Թե չէ հանրահավաք չեք անում, տատին անգործա մնում, ՀՀԿ-ին էլ մի խորհուրդ՝ տատիկին պապիկ է պետք:
ՓՄՁ ակտիվիստ Արտակին երբ թողել են 8-րդ զանգվածի մատույցներում ու նա փորձել է տուն հասնել՝ վարորդները հիմնականում չեն կանգնել ու հիմա նոր ալիք է սկսվել, թե խի վարորդները չեն վերցրել ծեծված մարդուն: Սխալված չեմ լինի, որ տենց խոսացողներից մի երկուսը Արտակին տեսել են, չեն վերցրել ու հիմա մեծ մեծ խոսում են: Թարգեք առյուծ առյուծ խաղալ, մարդկանց էլ մի՛անվանեք վախկոտ, երբ ինքներդ չեք իմանում , թե նման իրավիճակում դուք ձեզ ոնց կպահեք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում