«Ժողովուրդ». Տիգրան Կարապետյանը դժգոհ է լրագրողներից

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհել է լրագրողներից, որ չեն լուսաբանում իր քաղաքական գործունեությունը. «Գրում էին, որ լքել եմ հայրենիքը: Գրե´ք, որ որդին վերադարձել ա հայրենիք, լավ հանգստացել ու վերադարձել ա: Հետո կգա ժամանակը, ու մենք կասենք, թե ինչ գործունեություն ենք ծավալելու: Վերադարձել եմ քաղաքականությամբ զբաղվելու նպատակով: Մենք ոչ մեկից չենք նեղացել: Մենք բոլորին ներում ենք, մենք ներում ենք և´ ժողովրդին, և´ իշխանավորին, որ չար է գործում, Աստված թող իրեն պատժի, մենք ի՞նչ, մենք ներում ենք՝ ապավինելով Աստծուն: Թող Աստված պատժի չարագործներին»: Կարապետիչը նաև տեղեկացրել է, որ ինքը, քաղաքականությունից բացի, շարունակում է զբաղվել նաև ստեղծագործական աշխատանքով ավելին, առաջիկայում լույս է ընծայելու իր հերթական գիրքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում