Վիրտուալ սեր, երբ չեն տեսնում, բայց կուրորեն սիրահարվում են
Նմանատիպ
Հարություն Մնացականյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Մի արատավոր երևույթից եմ ուզում խոսել՝ վիրտուալ սիրահարվածությունից,երբ տվյալ անձին երբեք չեն տեսնում, բայց կուրորեն սիրահարվում են: Այս երևույթը մեր իրականության մեջ շատ աղջիկների,նաև տղաների համար ողբերգական ավարտ է ունենում: Ինձ թվում է վիրտուալ սիրո գլխավոր պատճառն այն է,որ շատերն ուզում են տեսնել այն, ինչ իրենք են ուզում, քան ինչ կա իրականում կա: 3 իրական դեպք ներկայացնեմ:
1. Մեկն ինտերնետով ծանոթացավ Ֆրանսիայում ապրող մի «հարուստ», «ապահովված» տղայի հետ,որն իր ասելով Բիզնեսներ ուներ և այլն,ծնողներն էլ ոգևորված արագ ամուսնացրեցին ու… Այդ տղան պարզվեց թմրամոլ էր ու զբաղվում էր գողությամբ,ու կնոջը ծեծելով ստիպում էր սուպերմարկետներից գողություն կատարի: Բախտի բերմամբ այդ տղային ավազակային հարձակման համար դատեցին,կնոջն էլ դեպորտ արեցին Հայաստան:
2. Ընկերոջս ծանոթ աղջիկներից մեկը, զանգահարում է իրեն և խնդրում որ քաղցկեղով հիվանդ բարեկամի երեխայի համար օգնի,և գութը շարժելու համար այդ երեխայի նկարն է ուղարկում: Ընկերս էլ այդ նկարը տեղադրում է իր պատին,տակը համապատասխան գրառումով: Հաջորդ օրը մեկն ամենավերջին հայհոյանքներով նամակ է գրում ընկերոջս ու հեռախոսի համարն ուզում: Ընկերս տալիս էհամարը, զանգողը տվյալ երեխայի հայրն է լինում, որի երեխան արդեն 4 ամիս մահացել էր: Զանգահարում կանչում են այդ աղջկան,պարզվում է, որ նա վիրտուալ սիրահարվել էր ազատազրկված մեկին,և նման քայլեր էր անում, որ գումար հասցնի,իսկ երբ զանգում են այդ տղային,մեղքը լրիվ վրայից գցում է,ասելով թե ինքը չգիտեր թե էդ աղջիկն ինչ ճանապարհով է գումար ուղարկել,որ իմանար ինքը «կպատժեր»:
3. Էլի վիրտուալ սիրահարվածություն, տղան աստճանաբար սկսում է աշխատել աղջկա խղճի վրա ազդել,խաբելով: Թե սրտի վիրահատություն պիտի անի, որ չանի կմահանա ու այդպես մոտ 6 հոգուց սկսել էր գումարներ շորթել:
Հ.Գ Իրականությունից չի կարելի փախչել, վիրտուալ կյանքում էլ նույն իրական մարդիկ են,եթե իրականում չեք գտնում ձեր իդեալին, վիրտուալում մի փորձեք նմանին ստեղծել ձեզ համար ու ձեր պատկերացումներով,այլապես խիստ հիասթափություններն անխուսափելի են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում