Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը
10/02/2015 18:33
Նմանատիպ
Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքի էջում գրում է`
Այսօր մեր երկրի ազգային անվտանգության տեսանկյունից բավական մտահոգիչ երևույթ համարվող արտագաղթի հիմնական պատճառներից մեկը քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացման խոչընդոտներն են: Փորձը ցույց է տալիս, որ տարբեր Ընկերությունների կողմից թափուր աշխատատեղերի համալրման նպատակով հայտարարվող մրցույթները կրում են առավելապես ձևական բնույթ, և պաշտոնում նշանակումը կատարվում է բնավ ոչ իրական մրցույթի արդյունքներով:
Կոչ եմ անում մեր օրենսդիրներին գործնական քայլեր իրականացնել այս ոլորտում կատարյալ բարձիթողի վիճակը մեղմելու ուղղությամբ: Եթե կառաջանա համապատսխան օրենսդրական նախաձեռնություն իրականացնելու հարցերում մասնագիտական աջակցության անհևրաժեշտություն, սիրով պատրաստ եմ օժանդակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում