Ադրբեջանի տնտեսությունը օրեցօր գահավիժում է
Նմանատիպ
Հայկ Համբարձումյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
S&P գործակալությունը հաստատել է Ադրբեջանի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային վարկանիշը՝ BBB-/A-3, բացասական կանխատեսումով:Նման բացասական կանխատեսման հետևանքները շատ են: Փորձենք առանձնացնել մի քանիսը:
Ադրբեջանական տնտեսության ածխաջրածիններից մեծ կախվածություն
Բարեկեցության ցածր մակարդակ
Թույլ ինստիտուցիոնալ համակարգ
Կառավարման ցածր որակ
Սահմանափակ ու ոչ ճկուն դրամավարկային քաղաքականություն
Բացի վերը նշված գործոններից իր դերը խաղաց նաև համաշխարհային շուկայում նավթի էժանացումը, որը կարող է հանգեցնել երկրի ֆիսկալ և արտաքին դիրքերի թուլացմանը և ազգային արժույթի կայունության վրա ուժեղ ճնշումների:
Նախորդ տարվա տնտեսական ցուցանիշների միտումները չեն կարող հուսադրող լինել Ադրբեջանի համար: Փորձենք կանխատեսել դրանք միկրոմակարդակով:
1. Ադրբեջանի տնտեսության հիմնական ֆիասկոն առաջին հերթին կապված է նավթի գների անկումով: Նավթի գների անկումը սկսվել է հունիսից: Նավթի 1 բարելի գինը միջազգային շուկայում, եթե հունվարին կազմել է 108,7 դոլլար, ապա հունիսին 113,2 դոլլար, սեպտեմբերին՝ 98,3 դոլլար, իսկ դեկտեմբերին 68,4 դոլլար: Մեկ տարվա ընթացքում 40.3 դոլլարով մեկ բարելի նվազումը չէր կարող անհետևանք մնալ:
2. Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը նվազել է 2011 թ.-ից սկսված և անցած տարի անկման միտումը նույնպես պահպանվեց: 2014 թ.-ին արդյունահանվել է 41,9 մլն տոննա նավթ, նախորդ 2013թ.-ի 43,5 մլն տոննայի համեմատ, այսինքն ծավալները նվազել են 3,7%-ով կամ 1,6 մլն տոննայով: 2014 թ.-ին նավթի արդյունահանման ծավալը 4 տարվա ընթացքում նվազել է 14,6%-ով կամ 7,2 մլն. տոննայով:
3. Նկատվել է արդյունաբերության սեկտորի 5,4%-ոց անկում:
4. Կրճատվել են ներմուծման ծավալները մոտ 20%-ով: Ներմուծման ծավալների անկումը պայմանավորված է նավթի եկամուտների նվազման, ինչպես նաև բնակչության եկամուտների կրճատման հաշվին, որի վրա իր հերթին ազդել է նաև Ռուսաստանից տրանսֆերտների կրճատումը և ռուսական ռուբլու արժեզրկումը:
5. Ադրբեջանի պետական բյուջեում առաջին անգամ վերջին 10 տարիների ընթացքում տեղի է ունեցել պակասուրդ, որը կազմել է մոտ 300 մլն դոլլար:
6. Մոտ 2%-ով նվազել են նավթի արտահանման ծավալները:
7. Տարվա երկրորդ կեսից նկատվել է Կենտրոնական Բանկի արտարժութային պահուստների կրճատում 1,3 մլրդ. դոլլարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում