Ոչ թե դանդաղ պատերազմ, այլ հարատև պատերազմ
Նմանատիպ
Զինավոր Մեղրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Ոչ թե դանդաղ պատերազմ, այլ հարատև պատերազմ։
Պետք չէ Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդկանց մոտ ձևավորել կարծիք, որ ապագայում կնքվելիք որևէ խաղաղության փաստափուղթ կարող է ապահովել նրանց խաղաղությունը։ Եվ բացառձակապես կարևոր չէ, թե «խաղաղությունը», որ գերտերությունների «դաբռոյով» կկնքվի։ Հարկավոր է լինել անկեղծ՝ բանակը մշտապես լինելու է ամենածախսատարը, սահմանում էլ լինելու է անհանգիստ։ Այս մթնոլորտի ձևավորումը և ամրագրումը ,ըստ իս ,հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմնասյուներից մեկը։
Վառ օրինակ է արաբաիսրայելական պատերազմը։ Նրանք էլ ինչ մակարդակով ասես պայմանավորվեցին։ Միևնույնն է վաթսուն տարուց ավել հարևան արաբական պետությունները փորձում են վերացնել Իսրայելը։
Մեզ մեծ և մարտունակ բանակ միշտ է պետք լինելու։ Ուժեղ բանակը մշտապես լինելու է Հայաստանի Հանրապետության և այնտեղ ապրող քաղաքացիների գոյության երաշխիքը։