Սահակաշվիլին պատրաստվում է Ուկրաինայում բարձր պաշտոն զբաղեցնել
Նմանատիպ
Ալիկ Էրոյանցն իր ֆեյսբուքի էջում գրում է`
Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլին օրերս հայտարարել է, որ դեռ չի որոշել կզբաղեցնի՞, թե՝ ոչ Ուկրաինայի հակակոռուպցիոն խորհրհդի ղեկավարի պաշտոնը: Վերջինս հայտարարել է, որ քննարկումներ են ընթանում նշված հարցի շուրջ, և այն կլուծվի այն ժամանակ, երբ հաստատվի, որ տվյալ կառույցը հաստատ լինելու է անկախ:
Սաակաշվիլին չի բացառել, որ ինքը կարող է ղեկավարել Հակակոռուպցիոն խորհուրդը: Նրա կարծիքով՝ խնդիրն անհրաժեշտ է լուծել, դրան այլընտրանք չկա:
Կզբաղեցնի՞, թե՝ ոչ Սաակաշվիլին նշված պաշտոնը դեռ պարզ կդառնա, սակայն, այն, որ արդեն երկար ժամանակ է նրան տարբեր պաշտոնների են հրավիրում Ուկրաինայից՝ փաստ է:
Միևնույն ժամանակ, զարմանալի է, որ Սաակաշվիլին փոխել է իր սկզբունքային դիրքորոշումը տվյալ հարցում, և եթե նախկինում հրաժարվում էր զբաղեցնել որևէ պաշտոն այդ երկրում՝ պատճառաբանելով, որ ինքը Վրաստանից բացի այլ պետության մեջ չի նախատեսում լինել որևէ պաշտոնի, և պատրաստվում է իր աշխատանքով ծառայել Վրաստանի շահերին, ապա այժմ արդեն իսկ դիտարկում է Ուկրաինայում հնարավոր պաշտոնավարման հարցը:
Հիշյալ հանգամանքը, անշուշտ, պայմանավորված է Արևմուտքի դիրքորոշմամբ, և չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում, և եթե այդպես որոշի հատկապես Ամերիկան, Սաակաշվիլին կարող է դառնալ նույնիսկ Ուկրաինայի նախագահ:
Հ.Գ. Վերոնշյալը հեռու չէ իրականությունից, և եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սաակաշվիլին հարազատ երկիր է համարում Ուկրաինան, ուսանել է այնտեղ, տիրապետում է ուկրաիներենին, իսկ ուկրաինացիները, ընդհանուր առմամբ, համակրանքով են վերաբերում նրան, ապա պարզ է դառնում, որ առաջին քայլը կարող է լինել հենց վերջինիս կողմից Հակակոռուպցիոն կառույցի աշխատանքների համակարգումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում