Արտակին ծեծեցին, որ սրեն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություննե՞րը

Արտակին ծեծեցին, որ սրեն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություննե՞րը

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`

Մտածում էի չանդրադառնալ, որովհետև շնաճանճի պարսի նման վրա են տալիս հատկապես եռախորհուրդ երիտթևականները…Հավես չկար…Բայց ինչևէ, որոշեցի գրել ԲՀԿ-ի հաստատ լիալուսնի օրերին գրած հայտարարության մասին:
Ժողովուրդ <<Նավակ ճոճողին>> գիտեմ, Սուրեն Սարգսյանին, Արամ Մանուկյանին հաստատ գիտեմ, նույնիսկ շատ լավ ճանաչում եմ: Հիմա ինձ ասեք, որևէ մեկը ճանաչու՞մ է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին, տեղյա՞կ է նրա <<քաղաքական>> գործունեությունից, նրա անցած <<քաղաքական>> ճանապարհից…Իհարկ ոչ: Նա հայտնի դարձավ այդ խուլիգանությունից, այդ ծեծ ու ջարդի դեպքից հետո, որը շատ ու շատ անտրամաբանական, անհասկանալի ու տարօրինակ էր իր նպատակով, բնույթով, կատարման մնացած <<նրբերանգներով>>:
Իշխանություններին որ հաստատ ձեռնտու չէր…Ինչ-որ մի սովորական ցույցի, սովորական ակտիվիստ, իր մի երկու-երեք ելույթով հաստատ իշխանություններին խուճապի չէր մատնի ու չէր մղի նման անմտածված գործողության: Կուսակցությա՞նն էին վախեցնում, <<համաժողովրդական>> շարժմա՞նը… Բազմիցս վախեցածներին չեն վախեցնում, հետո վախեցնելու այնքան լուրջ, գրագետ հնարավորություններ կա օրենքի սահմաններում, ինչքան ուզեք…Այնպես որ, վազն անցեք ու շարժառիթները այլ տեղ փնտրեք…Այդ դեպքը իր կատարման ձևով և ոճով հիշեցնում էր 90- ականները, երբ առևանգումներն ու սպանությունները սովորական երևույթ էին, դա այդ թվերի ձեռագիր էր: Գուցե նպատակ կար ավելի՞ սրել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները…Օրը ցերեկով, ավտոմատներով, չգիտես ինչու զանգի թույլտվությամբ…Սա գուցե ձեր հաստավիզերի սադրա՞նքն է… Չգիտես ինչու վերջերս պատեհ-անպատեհ սկսել են չարաշահել բացահայտում կամ հրաժարական պահանջը, որը դարձել է հաճախ թիրախավորված ու արդեն անտրամաբանական: Արտակներ շատ կան Հայաստանում և ամեն խուլիգանության դեպքով հրաժարական չեն տալիս կամ հրաժարական պահանջում: Եթե իմ նշած անձանց հետ կապված նման շոու սարքեիք, ինչ-որ տեղ կհասկանայի, բայց այս դեպքը` ինչպես դուք եք ասում, ուժի ցուցադրում չէ, իսկ գուցե սադրա՞նք է ձեր կողմից…Գուցե դու՞ք եք փորձել <<անվստահության, վախի ու ատելության մթնոլորտ ստեղծել…Գուցե սադրել եք պղտոր ջրում ձուկ որսա՞ք…
Օրենքից եք խոսում, բայց մեղադրանքներ եք հնչեցնում աջ ու ձախ, մոռանալով անմեղության կանխավարկածի մասին:
Այո′, համաձայն եմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ԲՀԿ հայտարարությունը շտապողական էր, կոպիտ սխալ և էմոցիոնալ անհեթեթություններով լեցուն, այսքանով ամեն ինչ ասված է..

Հետևեք մեզ նաև Telegram-ում