1700-ամյա քրիտոնեական պատմություն ունեցող հայ ազգի աստվածները
Նմանատիպ
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Մեկ-մեկ ինձ թվում է, որ 1700-ամյա քրիտոնեական պատմություն ունեցող հայ ազգը, իրականում մինչ օրս հեթանոս է մնացել։ Բայց, ի տարբերություն այլ ազգերի հեթանոսական աստվածների, մեր աստվածներն ուրիշ են։ Օրինակ, մեր գերագույն աստվածը` ՄՈՒՆՆԱԹն է։ Բավականին ուժեղ դիրքեր ունեն նաև խառնակչության աստված ՄՈՒՏԻՏը և քծնանքի և շոպլիկության աստված ՄՈՄԻԿը։ Վերջին երկու աստվածները Հայաստանում համարվում են Լույսի և արևի աստծված` ԴՈԼԱՐի պապաները։ Ըստ սոցիոլոգների, հայ ազգը այլևս չի կարող ապրել առանց դեգրադացիայի աստվածուհի ԴԻԱՆԱյի։ Կախված բնակավայրից` պաշտամունքի առարկան կարող է փոփոխական լինել։ Օրինակ, Մալաթիա-Սեբաստիա տարածաշրջանում գերագույն աստված է համարվում շաքարի և ֆալշի ասրված ALEX-ը , Սյունիքում` հավերժության աստված ԱՂՎԵՍը, իսկ Կոտայքում` առյուծների, քյասիբների և ԲՀԿ-ի աստված ՄՈՒԼՏԻն։ Հալալ կեսի աստված SASHIK-ը վերջին շրջանում, կարծես թե, լքել է հայկական Օլիմպոսը։
Հայ աստվածների մասին պատմությունս կշարունակեմ մի քանի օրից։ Իսկ հիմա ես գնամ իմ նկարահանումներին, իսկ դուք մնացեք ձեր ատված` ՑՈՒԿԵՌի վիրտուալ աշխարհում։