Իրանի ըմբշամարտի ֆեդերացիան հավակնում է Գինեսի ռեկորդի

Իրանի ըմբշամարտի ֆեդերացիան հավակնում է Գինեսի ռեկորդի

Ըմբշամարտի Իրանի ֆեդերացիան նոր սկսվող մրցաշրջանում բացառիկ ու յուրօրինակ ձեռնարկ է կատարել, որը հավակնում է տեղ գտնել Գինեսի ռեկորդների գրքում. հաղորդում է «Wrestling.am»-ը:

Թեհրանում օրերս ընթացել են ռեկորդային թվով մասնակիցներով ըմբշամարտի մրցումներ: Այս տարի ըմբշամարտի Իրանի ֆեդերացիան որոշել էր ու միաժամանակ անցկացրեց ըմբշամարտի երկու ոճերի՝ ազատ և դասական, բոլոր տարիքային խմբերի երկրի առաջնությունները միասին: Սա ըմբշամարտի պատմության մեջ եզակի դեպքերից է, երբ միաժամանակ կազմակերպվում է նմանօրինակ խոշորամասշտաբ միջոցառում:

Նման հսկայածավալ ստուգատեսի համար մրցավայր էր ընտրվել քաղաքի խոշորագույն «Ազադի» մարզապալատն, որը տեղավորում է 15 հազար հանդիսական: Մարզադալիճում տեղադրվել էին ըմբշամարտի 15 մրցագորգեր, որոնց վրա գոտեմարտում էին 2100 ըմբիշ, իսկ մրցամարտերը սպասարկում էին 160 մրցավարներ: Առաջնության կազմակերպիչներն այժմ հայտ են ներկայացրել այս ստուգատեսը որպես ըմբշամարտի ամենազանգվածային մրցում ընգրկել Գինեսի ռեկորդների գրքում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում