Իրաքյան ուժերը երեք գյուղ են ազատագրել

Իրաքյան ուժերը երեք գյուղ են ազատագրել

Իրաքյան ուժերը Քիրքուքի Ռիյադ շրջանում «Իսլամական պետությունից» երեք գյուղ են ազատագրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Բաղդադի արևմուտքում փետրվարի 11-ին հրթիռակոծության հետևանքով 6 մարդ զոհվել, ևս 17-ը վիրավորվել են: 6 հրթիռ են ընկել Շալաա շրջանում: Աղբյուրի տեղեկացմամբ, Ֆալլուջա քաղաքի հյուսիս-արևելքում ցեղախմբերի հետ բախումների ժամանակ ԻՊ-ի 13 անդամներ են սպանվել:

Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, տեղեկություններ էին ստացվել, որ Անվտանգության ուժերի նստավայրի մոտ մահապարտ-ահաբեկիչների իրականացրած պայթյունների հետևանքով իրաքյան բանակի 8 զինվոր են զոհվել, ևս 30-ը վիրավորվել են: Դեպքը տեղի է ունեցել Թիրքիթ քաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում