Պորոշենկոն սպառնացել է ռազմական դրություն հայտարարել երկրում

Պորոշենկոն սպառնացել է ռազմական դրություն հայտարարել երկրում

Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է ռազմական դրություն սահմանել ամբողջ երկրում, եթե արեւելքում իրադրությունը շարունակի վատթարանալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, փետրվարի 11-ին հայտարարել է հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ե՛վ ես, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ Գերագույն ռադան պատրաստ ենք որոշում ընդունել Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին: Եվ ես ոչ մի դեպքում չեմ ձգձգի այդ որոշումը, եթե ագրեսորի անպատասխանատու գործողությունները հանգեցնեն հակամարտության հետագա լուրջ Էսկալացման: Ես վստահ եմ, որ մեր երկիրը կկարողանա իրեն պաշտպանել»,- ասել Է Պորոշենկոն Ուկրաինայի նախարարների կաբինետի ընդլայնված նիստում:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել Է, որ բանակցելու Է գնալու Մինսկ, որպեսզի «անհապաղ, առանց որեւԷ նախապայմանի» դադարեցնի կրակը եւ քաղաքական երկխոսություն սկսի: «Մենք փոխզիջում կգտնենք երկրի ներսում: Մենք պետք Է պաշտպանենք խաղաղությունը, պաշտպանենք Կրամատորսկ քաղաքի անդորրը, պետք Է պաշտպանենք Ուկրաինան: Հենց դրա համար Էլ գնում եմ Մինսկ, որպեսզի անհապաղ, առանց վերապահումների, առանց որեւԷ պայմանի դադարեցնեմ կրակը եւ քաղաքական երկխոսություն սկսեմ: Մենք ինքներս գլուխ կհանենք»,- ասել Է Պորոշենկոն փետրվարի լույս 11-ի գիշե րը Կրամատորսկ այցելության ժամանակ:

Ուկրաինայի նախագահը նաեւ հավելել Է, որ Կիեւը խաղաղություն Է պահանջում առանց որեւԷ պայմանի: «Մենք :ահանջում ենք դադարեցնել կրակը, դուրս բերել օտարերկրյա զորքերը, փակել սահմանը: Նրանք այստեղ անելու բան չունեն: Մենք ոչ մի հակամարտություն չունենք»,- հայտարարել Է նախագահը:

Սպասվում է, որ փետրվարի 11-ին Մինսկում տեղի կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը: Ավելի վաղ տեղեկացվել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է Դոնբասի մարտական գործողությունների շրջանում ապառազմականացված գոտու ստեղծումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում