Սաակաշվիլին նշանակվել է Պորոշենկոյի խորհրդական

Սաակաշվիլին նշանակվել է Պորոշենկոյի  խորհրդական

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահին կից միջազգային հարցերով խորհրդականների խորհրդի ղեկավար: Այս մասին  հայտնել է վրացական «Պիրվելի ռադիո» ռադիոկայանը:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում հրաժարվում են մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

«Ես գիտեմ, որ Սաակաշվիլու հետ կապված Ուկրաինայում մի քանի տարբերակ է դիտարկվում: Հավանաբար, կանգնել են դրանցից մեկի վրա: Դա շատ կարևոր է վրաց-ուկրաինական հարաբերությունների համար: Այլ տեղեկատվություն չունեմ»,- հայտարարել է Դավիդ Դարիաշվիլին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում