Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Հելսինկի

Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Հելսինկի

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը մեկնում է Հելսինկի: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում  ժամեր առաջ գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և մենք այսօր կժամանենք Հելսինկի խորհրդատվության համար: Ակնկալում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կլինի տեղեկատվության փոխանակում»,- գրել է Ուորլիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում