Ս.Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին և նորանշանակ ռազմական կցորդին

Ս.թ. օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Ստիմսոնին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:

Շնորհավորելով գնդապետ Ջ. Ստիմսոնին ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ ռազմական կցորդը իր ներդրումը կունենա հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հետագա զարգացման և խորացման գործում:

ԱՄՆ ռազմական կցորդն իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար’ բարձր է գնահատել հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը և վստահեցրել, որ համագործակցության բնագավառում արձանագրված հաջողությունները շարունակական կլինեն:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում