15.1 C
Yerevan

«Ժամանակ». Կոնգրեսը կտոր-կտոր եղավ. Վարդան Պետրոսյան

Նմանատիպ

Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու Արևմուտքի փորձերը ձախողվելու են. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայաստանցի գործընկեր Արարատ...

Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը կարևորել է Լաչինի միջանցքի բացումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ...

Կիև․ Խաղաղության պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ զորքերի դուրսբերումն է

Կիևը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինաստանի...

«Ժամանակը» զրուցել է դերասան Վարդան Պետրոսյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:

-Մեզանում 2008-ին հեղափոխական գործընթացներ էին կատարվել, բայց ամեն ինչ խաղաղ ավարտվեց: Ընդդիմություն էլ բռնի ուժի չգնաց, սա՞ էր ճիշտը:

Ինձ համար սա ողջունելի էր: Ես գիտեմ, որ ընդդիմությունը սրա համար սկսվեց պառակտվել, որովհետեւ ընդդիմության մեջ կային մարդիկ, որոնք ավելի կացնային քաղաքականության էին ուզում: Սա իրենց գործն է, ես ուրիշ կերպ եմ մտածում, ես էլ ավելի ողջունելի էի համարում այն քայլերը, որ անում էր ընդդիմության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ գնալով երկխոսության, ինչը իմ կողմից շատ ողջունելի քայլ է: Նա շատ խոհեմ մարդ է, եւ ցավում եմ, որ Կոնգրեսը կտոր-կտոր եղավ:

-Մեծ հաշվով, կարող ենք ասել, որ ոչ թե պետք է հեղափոխական ճանապարհով, այլ պահանջներ դնելո՞վ հասնել փոփոխությունների:

Պատմությունը ցույց է տալիս, որ հեղափոխական ճանապարհը լինում է արյունահեղությամբ, եւ այդ արյունահեղությունից հետո, ցավոք սրտի, երկիրը շատ երկար ժամանակ ոտքի չի կանգնում: Վերցրեք որեւէ հեղափոխություն ուսումնասիրեք, տեսեք «արաբական գարնան» անվան տակ ինչ է կատարվում արաբական երկրներում, շատ ծանր վիճակ է, հիմա մամուլը, հեռուստատեսությունը լռում են այդ մասին, հիմա Թունիսում ցույց են տալիս մի հաղորդման ժամանակ մի ինտելիգենտ կին ասում էր, որ նման անկարգություն երկրում երբեք չի եղել:

Ես հիացած եմ երիտասարդներով, որոնք Թռչկանի, Մաշտոցի պուրակի դեպքում հասան հաջողությունների, լուսավոր լավ երիտասարդներ են: Կար կիսաարհամարհական հայացք՝ ինչպես կարելի է արհամարհանքով նայել. մարդիկ դուրս էին եկել մի փոքր հաղթանակ տանելու, սա հնարավորություն է տալիս հուսալու, որ վաղը մի փորք ավելի հաղթանակներ կտանեն:

Երբ 2008-ին Սերժ Սարգսյանն ընտրվեց, ես երանի էի տալիս, որ ընդդիմության հետ կերկխոսեն: Այն ժամանակ մեր ընդդիմությունը շատ ուժեղ էր, և ես պատկերացնում էի՝ ինչ արդյուքների կհասնեին մերոնք եւ՛ ներսում, եւ՛ դրսում, մենք այսօր կլինեինք փայլփլուն ոսկե երկիր, բայց դա տեղի չունեցավ, եւ մենք այդ երկխոսությանը չգնացինք: Շատ եմ ցավում, որ այդ երկխոսությունը չստացվեց:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու Արևմուտքի փորձերը ձախողվելու են. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայաստանցի գործընկեր Արարատ...

Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը կարևորել է Լաչինի միջանցքի բացումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ...

Կիև․ Խաղաղության պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ զորքերի դուրսբերումն է

Կիևը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինաստանի...