Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել
12/02/2015 13:29
Նմանատիպ
ԳԱԼԱ-ն գրում է`
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակից, Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանն այսօր հրավիրվել էր Շիրակի մարզի քննչական բաժին:
ԳԱԼԱ-ի լրագրողը փոխանցում է, որ Մնացականին քննչականում հարցաքննել են, ինչը տեւել է մոտ մեկ ժամ: Նրա փաստաբան Հայկ Հարությունյանը, դուրս գալով քննչականից, հայտարարել է, որ այնուամենայնիվ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրել սառնաղբյուրցի երիտասարդի նկատմամբ:
Մնացականի հայրը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, թե հավատում է, որ այս գործն արդարացի լուծում կստանա եւ Մնացականը չի զրկվի ազատությունից:
Այլ մանրամասներ՝ ավելի ուշ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում