«Առավոտ». Ներքին «ռազբորկաները» բերում-կապում են ընտրությունների հետ. Աշոտ Գիզիրյան
Նմանատիպ
«Առավոտ» թերթը գրում է, որ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանից հետաքրքրվեցինք’ թե ինչպե՞ս կբացատրի վերջին 5-6 ամսվա ընթացքում կրիմինալ ուժերի ակտիվացումը Գյումրիոմ. մի՞թե դա ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ ծավալվող ընտրապատերազմ է:
«Մի դեպքում ԲՀԿ-ական Շեկոն ու ՀՀԿ-ական Տանկն են իրար խփում, մյուս դեպքում’ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուին են դաժանորեն սպանում, ու քաղաքապետը համոզված պնդում է, որ դա ԲՀԿ-ականների ձեռքի գործն է: «Ես չեմ ուզենա, որ ցանկացած միջադեպ, հատկապես, երբ հանցագործություն է կատարվում, բերեն-կապեն ընտրությունների հետ, դա ոչ մի կապ չունի ընտրությունների հետ: Դրանք ներքին «ռազբորկաներ» են, որոնք մարդիկ հաճախակի բերում-կապում են ընտրությունների հետ: Եթե Ձեզ ասում են’ դրանք ընտրությունների հետ են կապված’ սրա մարդիկ, նրանը, մի հավատացեք, դա այդպես չէ. նրանք դա այդպես են ներկայացնում, որպեսզի թեթեւացնեն»,- պատասխանեց նախկին ոստիկանապետը»,- գրում է «Առավոտ»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում