«Ազգ». «5-աստղանի Դելյուքս» հյուրանոցներ Հայաստանում
Նմանատիպ
«Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի փոփոխությունները կքննարկվեն այսօր կառավարությունում: Մասնավորապես նախատեսվում է, որ Հայաստանում հյուրանոցները որակավորվելու են հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգ աստղերով եւ հնգաթեւ աստղերով ու Դելյուքս գրառմամբ նշվող հինգ-աստղանի Դելյուքս որակավորման կարգերով, մոթելները’ հնգաթեւ աստղերով նշվող մեկից հինգաստղանի որակավորման կարգերով, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները’ հնգաթեւ աստղերով նշվող մեկից չորսաստղանի որակավորման կարգերով, հանգստյան կամ մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային բնակատեղիները, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները’ հռոմեական թվանշաններով նշվող երրորդից առաջին կարգի որակավորման կարգերով: Այդ մասին գրում է «Ազգ» թերթը:
«Հինգաստղանի Դելյուքս հյուրանոցի համար սահմանվելու է պետական տուրք’ տարեկան բազային տուրքի (1000 դրամի) 1500-ապատիկի չափով: Մինչեւ երեք աստղ հյուրանոցի, մոթելի ուրաքանչյուր աստղի համար պետական տուրքը կկազմի տարեկան բազային տուրքի 150 -ապատիկի չափով, չորս աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար’ տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով, հինգ աստղ հյուրանոցի, մոթելի յուրաքանչյուր աստղի համար’ տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով, հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի յուրաքանչյուր աստղի համար’ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով: Հանգստյան եւ մասնագիտացված ճամբարի կամ տան, պանսիոնի, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղի (համալիրի) I կարգի համար պետական տուրքը կկազմի տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով, II կարգի համար’ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով, III կարգի համար’ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով: Զբոսաշրջային տան I կարգի համար տարեկան պետական տուրքը կկազմի բազային տուրքի 15-ապատիկի չափով, II կարգի համար’ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով, III կարգի համար’ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով:
Այս փոփոխության անհրաժեշտությունը, ըստ կառավարության հիմնավորման, բխում է Հայաստանում հյուրանոցների որակավորման նոր’ «5-աստղանի Դելյուքս» կարգի ներմուծման անհրաժեշտությունից»,- գրում է «Ազգ»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում