Երբ արդեն նախկին մարտական ընկերներն են իրար հետ հաշիվ մաքրում, դա ալիևյան երազանքների իրականացումն է
12/02/2015 17:01
Նմանատիպ
Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Երբ արդեն նախկին մարտական ընկերներն են իրար հետ հաշիվ մաքրելու հայց ներկայացնում, ապա դա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության կորուստ և ալիևյան երազանքների իրականացում: Եվ նրանք, ովքեր հրաման տվեցին ու հրաման կատարեցին Բերձորում հանդիպել ու ետ շպրտել թշնամուն, իրականացրին հենց թշնամական գործողություն, քանի որ այդ գործողությունն ուրիշ անուն չունի, կանաչ գորգ փռեցին մեր ժողովրդի լավը չուզողների նկատմամբ, որոնք, դժբախտաբար, չափազանց շատ են: Կարծում եմ, որ այս ամենին կարող է վերջ տրվել պաշտոնանկությունների ու հրաժարականների միջոցով միայն: Եթե այսօր դա չարվի, ապա վաղը կարող է ուշ լինել…
Հետևեք մեզ նաև Telegram-ում