ԵՄ-ի ղեկավարները քննարկում են Մինսկի բանակցությունների արդյունքները

ԵՄ-ի ղեկավարները քննարկում են Մինսկի բանակցությունների արդյունքները

Բրյուսելում սկսվել է Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Այս մասին տեղեկացնումէ Ռիա Նովոստին:

Նիստի գլխավոր թեմաներից մեկը ՈՒկրաինայում տիրող իրավաիճակի վերաբերյալ Մինսկի բանակցությունների արդյունքներն են:

«Նիստի մեկնարկը երեք ժամ ձգձվեց, իսկ հիմա մենք սպասում ենք, որ այն կվերջանա տեղական ժամանակով ժամը տասին-տասնմեկին, կամ մինչև կեսգիշեր»,- տեղեկացրել է ԵՄ-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

Վերջինս նշել է, որ համաժողովի արդյունքում հնարավոր է գրավոր հայտարարություն ընդունվի ահաբեկչության դեմ պայքարի  վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Նորմանդական քառյակը»  շուրջ  16 ժամ բանակցություններ է անցկացրել, որի արդյունքում, հաստատվել են այն համալիր միջոցառումները, որոնք նպատակամղված են Մինսկում անցյալ տարվա սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը: Բացի այդ, ընդունվել Է ղեկավարների հռչակագիր

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում