ԱՄՆ-ն պատրաստ է մեղմացնել ՌԴ-ի նկատմամբ սանկցիաները. Քերի

ԱՄՆ-ն պատրաստ է մեղմացնել ՌԴ-ի նկատմամբ սանկցիաները. Քերի

Վաշինգտոնը պատրաստ է մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները, եթե ՌԴ-ն կատարի Մինսկի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հայատարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք Ռուսաստանի և անաջատողականների պարտավորվածությունների մասին նրանց գործողություններով կդատենք, այլ ոչ թե խոսքերով»,-հայտարարել է Քերին :

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն հույս ունի Ուկրաինայի արևելքում լիակատար հրադադար հաստատելու,ինչպես նաև, երկրի տարածքից բոլոր արտասահմանցի զինված ուժերի դուրսբերման, և երկրի միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում Ուկրաինայի լիակատար վերահսկողության վրա:

Քերին կոչ է արել հակամարտության կողմերին մինչ հրադադարի ռեժիմի հաստատումը զերծ մնալ ռազմական գործողություններից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում