Դե Յոնգը կարող է անվճար տեղափոխվել «Յուվենտուս»
12/02/2015 23:58
Նմանատիպ
«Յուվենտուսը» ծրագրում է պայմանագիր կնքել «Միլանի» կիսապաշտպան Նայջել դե Յոնգի հետ:
Թուրինյան ակումբին դե Յոնգին ձեռք բերելու խնդրանքով դիմել է ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրին, հաղորդում է «Football Italia»-ն՝ հղում կատարելով «Leggo»-ին։
Ըստ աղբյուրի տեղեկությունների, 30-ամյա կիսապաշտպանը չի կարողանում համաձայնության գալ «Միլանի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ֆուտբոլսիտի ընթացիկ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015 թ. ամառը։ Դե Յոնգը կարող է ամռանը անվճար տեղափոխվել «Յուվենտուս»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում