Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների
13/02/2015 12:44
Նմանատիպ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում պետականաշինության գործընթացին, հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է շարժման վետերանների հետ հանդիպումները և տարբեր հարցերի քննարկումը` նշելով, որ նրանց տեսակետները և առաջարկությունները միշտ հետաքրքիր են ու օգտակար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում