Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն փետրվարի վերջին տասնօրյակում կայցելի Ադրբեջան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az լրատվական կայքին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշգունը:

Նրա խոսքով` այցի ճշգրիտ ժամկետը ճշտվում է դիվանագիտական ուղիներով:

Դեսպանը նաեւ հավելել է, որ այցի ընթացքում քննարկվելու են երկկողմանի համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում