Ադրբեջանական գործոնի պատճառով «թաղվեցին» ցյուրիխյան արձանագրությունները. Բասքըն Օրան

Ադրբեջանական գործոնի պատճառով «թաղվեցին» ցյուրիխյան արձանագրությունները. Բասքըն Օրան

Ermenihaber.am-ի փոխանցմամբ,  թուրք հայտնի մտավորական, հրապարակախոս Բասքըն Օրանը, ըստ «Ռադիկալ» պարբերականի, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության և Հրանտ Դինքի սպանության մասին:

Օրանն  անդրադառնալով Հրանտ Դինքին, նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրությունից թաքցնում է «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանության մասին մի շարք մանրամասներ:

«Հայ-թուրքական բարեկամություն խորհրդանշող «մարդկություն» հուշարձանը 2011-ն ապամոտաժվեց: Սակայն Իգդիրում հայերի թշնամությունը խորհրդանշող 5 սրերը մնացին կանգուն: Ամենաամոթալին, սակայն, Էրդողանի հետևյալ խոսքերն էին. «Ինձ ավելի վատ բան էլ են ասել, կներեք արտահայտությանս, բայց ինձ հայ էլ են անվանել են»:Այժմ էլ Էրդողանը հայերի սգի օրը`ապրիլի 24 –ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրում է Չանաքքալեի հաղթանակի 100 -ամյակը միասին նշելու համար»,– նշել է Օրանը:

Նա նաև ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները «թաղվեցին» ադրբեջանական գործոնի առկայության պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում