Հայ գրոսմայստերը առաջին մրցանակն է վաստակել Իրանի Շիրազ քաղաքում անցկացվող օփենում

Գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը Իրանի Շիրազ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը:

Ինչպես հաղորդում է «Armchess.am»-ը, մրցաշարին մասնակցում էին 88 շախմատիստներ:

Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից նաև տեղեկանում ենք, որ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի կազմակերպած ինտերնետային Գրան պրիի կայծակնային մրցաշարում հաջող խաղաց նախնական բոլոր փուլերում եւ հասավ մինչեւ գերեզրափակիչ, որտեղ հանդես էին գալիս ութ լավագույն մասնակիցները: Այստեղ Անդրիասյանը 1,5:2,5 հաշվով պարտություն կրեց գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինից (Ռուսաստան), որը դարձավ մրցաշարի հաղթող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում