Հանրապետության տարածքում օգոստոսի 17-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ինչպես հաղորդում են «Հայհիդրոմետ»-ից, օդի ջերմաստիճանը 17-ին էապես չի փոխվի, սակայն 18-21-ին կնվազի 5-7, արևելյան շրջաններում 9-12 աստիճանով:
Օգոստոսի 19-21-ին առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին Սյունիքի և Տավուշի հովիտներում, Արարատյան դաշտում առաջացել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևանի օգոստոսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներով՝ օդի առավելագույն ջերմաստիճանը՝ 38.3ºC այդ օրն արձանագրվել է 1973 թ., օդի նվազագույն ջերմաստիճանը՝ 8.9ºC՝ 1928 թվականին: