Էրդողանը Մեքսիկայից վերադարձին չնախատեսված կանգառ է կատարել ԱՄՆ- ում

Էրդողանը Մեքսիկայից վերադարձին չնախատեսված կանգառ է կատարել ԱՄՆ- ում

Մեքսիկա կատարած այցից հետո հայերնիք վերադարձին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չնախատեսված կանգառ է կատարել ԱՄՆ-ում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Էրդողանի ինքնաթիռն անակնկալ վայրէջք է կատարել Հյուսթոնի միջազգային օդանավակայանում: Էրդողանի ինքնաթիռը երեք ժամ մնացել է օդանավականում: Այդ ընթացքում, Հյուսթոնում Էրդողանը հանդիպել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հետ:

Թերթը նշում է, որ հայտնի չէ, թե ինչու է Էրդողանի ինքնաթիռը չնախատեսված վայրէջք կատարել Հյուսթոնում, այն դեպքում, երբ այն պետք է Մեքսիկայից Թուրքիա թռչել առանց կանգառի: Թերթին հայտնի է դարձել նաեւ, որ անհայտ պատճառներով Էրդողանը նախատեսվածից մեկ օր շուտ է ավարտել Մեքսիկա իր այցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում