Իրար չուտելու միակ ռեցեպտը՝ աչքը դեպի դուրս պահելն է
Նմանատիպ
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Ղալմաղալը, վիրավորանքներն ու մեղադրանքները, մի խոսքով՝ ներքաղաքական այս սկանդալի ընդհանուր փաթեթավորումը եթե մի կողմ դնենք, ապա էությունը սա է. Հայաստանի ռեսուրսը «երկու»՝ իրարաից առանձին քաղաքական վերնախավի ախորժակները չի կարող բավարարել, ըստ այդմ ժամանակ առ ժամանակ կերակրատաշտի կողքից դուրս են մղվելու ավելի թույլ խմբերը։ Լացակումաց դիմումները «սիրելի, բայց սոված ժողովրդին», քաղաքակրթական փաստարկները («քաղաքականությունը ձեր խելքի բանը չի»), ազգային անվտանգության խնդիրների շահարկումը՝ այս ամենը զուտ փաթեթավորում է իշխանության համար մրցակցության։
Իրար չուտելու միակ ռեցեպտը՝ աչքը դեպի դուրս պահելն է. լինի դա տնտեսական էքսպանսիա, տարածքային, թե այլ… Ընդլայնումը պիտի արվի ոչ թե ներսի չեղած ռեսուրսների վերաբաշխումով, այլ տարածաշրջանում ազդեցությունն ավելացնելով։ Իսկ դա երկարատև, մեծ ներդրումներ ու լրջագույն պլանավորում պահանջող գործ է։