Ինչ-որ մեկին վիրավորելու համար ադրբեջանցիները կամ թուրքերը կիրառում են բառացիորեն «հայի տղա» դարձվածքը
Նմանատիպ
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Ադրբեջաներենում վիրավորական իմաստով վկայված է «էրմանի դըղասի» արտահայտությունը, որտեղ առաջին բառը նշանակում է «հայ», իսկ «դըղա»-ն հայերենից փոխառյալ «տղա» ձևն է՝ աղճատված օտար բերանում: Նույն վիրավորական իմաստային լիցքով այն վկայված է նաև թուրքերենի արևելյան բարբառներում:
Այսինքն` ինչ-որ մեկին վիրավորելու համար ադրբեջանցիները կամ թուրքերը կիրառում են բառացիորեն «հայի տղա» դարձվածքը, որը հայազգի անձին ուղղված լինելու դեպքում վիրավորական լիցք կստանա, եթե որպես դրա իմաստային համարժեք գործածվի «թուրքի լամուկ» ձևը:
Թվում է, թե շատ պարզ բան է, բայց արդեն մի քանի օր է՝ չեմ կարողանում հասկացնել ֆեյսբուքում անձնական նամակներով ինձ իբր վիրավորել ցանկացող ադրբեջանցիներին, որ իմ հասցեին գրված «հայի տղա» արտահայտությունն իմ կողմից ընկալվում է բացառապես հաճոյախոսության կարգավիճակով, քանի որ իրոք հայ եմ, հայի տղա և հայի թոռ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում