Քաղաքական ուժերի լիդերներին ժողովուրդը պետք է տեսնի ու լսի չմոնտաժված և ոչ թե թղթից կարդալիս
14/02/2015 17:39
Նմանատիպ
Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Սփիչրայթերների (տեքստ գրողների) մենամարտով կարծիք չի լինում կազմել, թե who is who:
Միայն ու միայն ՈՒՂԻՂ ԵԹԵՐ, որտեղ քաղաքական գործիչները կարտահայտվեն, հարցեր կտան, կպատասխանեն և այլն:
Քաղաքական ուժերի լիդերներին ժողովուրդը պետք է տեսնի ու լսի չմոնտաժված և ոչ թե թղթից կարդալիս, այլ սեփական ուղեղին զոռ տալիս:
Ահա այս մշակույթն է, որն անհրաժեշտ է մեր քաղաքական դաշտին: Դրա ամենակարևոր ձևերից է նաև թեկնածուների նախընտրական “դեմ առ դեմ” ուղիղ եթերում մենամարտը:
Թե չէ, թաքնվելով պրոֆեսիոնալների տեքստերի ու բեմադրությունների հետևում, մեր հարևան Ավետիս ձյաձյան էլ կարող է սուպերմեն երևալ:
Նշաձողը բարձրացնելու ժամանակն է: