Արարատյան դաշտավայրում, Տավուշի և Սյունիքի հովիտներում առկա է հրդեհավտանգ իրավիճակ

Ըստ ԱԻՆ-ի հաղորդման՝ Արարատյան դաշտավայրում, Տավուշի և Սյունիքի հովիտներում առկա է հրդեհավտանգ իրավիճակ:

Օգոստոսի 17-18-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 19-21-ին առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 17-ին էապես չի փոխվի, 18-21-ին կնվազի 5-7, արևելյան շրջաններում 9-12 աստիճանով:

Երևանում օգոստոսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում