«Հայկական ժամանակ». Վարդան Օսկանյանը անտեղյակ է իր գործից

Ազգային անվտանգության ծառայությունը, ըստ էության, «քնեցրել է» նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործը:
Շուրջ մեկ ամիս է, սակայն, որևէ մեկի սույն գործի շրջանակներում ԱԱԾ-ն հարցաքննության չի հրավիրել և ընդհանրապես որևէ գործողություն գործի շրջանակներում, կարծես, չի կատարել: Երեկ, երբ Վարդան Օսկանյանին «ՀԺ»-ի թղթակիցը հարցրել է, թե ինչ փուլում է իր գործը, նա պատասխանել է.
-Որ իմանաք, ինձ էլ ասեք:
-Տեղյակ չե՞ք, փաստորեն:
-Չէ, գիտեք, նորություն չունեմ հիմա, երևի բոլորը արձակուրդ են, սեպտեմբերին կիմանանք:
-Ինչո՞ւ սեպտեմբերին:
-Դե, երևի արձակուրդից գանք, մի բան կլինի, էլի:
-Իսկ ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ամառային այս շրջանում, երբ, ըստ էության, քաղաքական մեռած սեզոն է, ձեր գործն էլ են այս վիճակում պահում: Միգուցե փորձելու են սեպտեմբերից նորից շոու՞ սարքել:
-Տեսնենք, իրոք, չեմ ուզենա ոչ մի բան մեկնաբանել, կտեսնենք:
-Իսկ վերջին անգամ ե՞րբ են ձեզ կանչել հարցաքննության:
-Եկեք մոռանանք, սեպտեմբերին կխոսենք,երբ ինչ-որ մի բան անեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում