Դոդի Գագոյից մինչև պարոն Ծառուկյան և հակառակը. Հետհաշվարկը սկսված է
Նմանատիպ
Վահրամ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Դոդի Գագոյից մինչև պարոն Ծառուկյան և հակառակը. Հետհաշվարկը սկսված է
Ծառուկյան Գագիկը Հայաստանի ընդդիմության առաջնորդի ու նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներից է, համենայնդեպս, ինքն այդպես է կարծում: Այո, նույն Գագիկը, ով հասարակության շրջանում ավելի հայտնի է Դոդի Գագո մականունով:
Ով էր Ծառուկյան Գագոն. սովորական աբովյանցի էլեկտրատեխնիկի ու հաշվապահի ընտանիքում ծնված տղա, ով բացի մարզական հաջողություններից ոչնչով աչքի չէր ընկնում: Եթե Ծառուկյանին մյուսներից լավ չվերաբերվեին և նրան չդարձնեին այնպիսին, ինչպիսին այսօր է, նա հայ իրականության մեջ լինելու էր հերթական լֆիկը. արտոնյալ բիզնեսմեն: Այդքանը:
Իրավիճակն այսչափ լրջացավ այն պահից երբ Ծառուկյան Գագիկն ինքն իրեն սկսեց լուրջ ընդունելը: Մեղավորը թե գործող իշխանությունն է, թե նրա շրջապատը, ովքեր այնքան ասեցին՝ թագավոր ջան, որ Գագոն հավատաց, թե ինքը թագավոր է, իսկ Հայասանն իր արքունիքը: Նրա շրջապատից ոչ մեկ չասաց՝ պարոն Ծառուկյան ախր ձեր կենսագրությունը կարդացել եք՞՞՞ ախր դուք ծնվել եք 1956 թվականին, բայց բարձրագույն կրթություն եք ձեռք բերել 1989 թվականին, երբ արդեն 30 տարեկան էիք, 3 երեխայի հայր: Ոչ ոք չասաց՝ պարոն Ծառուկյան ձեր կենսագրությունը սկսում է 1989 թվականից, նախքան այդ հանրույթյունը չգիտի՝ ով եք եղել, ինչով եք զբացվել…ձեր մտքի ծայրով անգամ չպետք է անցնի, որ դուք կարող ես նախագահ դառնալ: Պետք է լուռ շնորհակալություն հայտնեք ճակատագրին նրա համար, ինչ ունեք, քանի որ ձեր մակարդակի ու կրթական ցենզի տեր մյուս առինջեցիներն այսօր անասնապահությամբ են զբաղվում կամ լոլիկ են վաճառում:
Ծառուկյան Գագիկը 10-ից ավելի տարիներ քաղաքականության մեջ լինելով՝ հոդաբաշխի 1 նախադասություն արտասանել անգամ չի կարողանում՝ ասենք թե, պարոն Ծառուկյանը, համապատասխան, կամ ես հիմա այստեղ և դրա համար շատ ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ:
Իրականության զգացողությունը կորցրած Ծառուկյանը վերջին օրերին նորից դարձավ Դոդի Գագո: Նրան նվաստացրեց անգամ Փուչիկ Կարենը:
Հետհաշվարկը սկսված է: