«Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը երեք պատգամավորի վերաբերյալ դիմում-բողոքներ է ստացել
17/08/2012 09:50
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն արդեն երեք պատգամավորի վերաբերյալ դիմում-բողոքներ է ստացել: Ավելին, ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել իր աղբյուրներից, հանձնաժողովն օգոստոսի վերջին, ենթադրվում է’ ամսի 30-ին կամ 31-ին, հրավիրելու է նիստ, և այնտեղ էլ քննարկելու են պատգամավորների դեմ ներկայացված դիմումները: Աժ Էթիկայի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը թերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունները: «Այս ընթացքում Աժ երեք պատգամավորների դեմ երեք բողոք է ներկայացվել»,-ասել է նա, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ որ պատգամավորների դեմ են ներկայացվել դիմումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում