Իտալիան պատրաստ է գլխավորել Լիբիայում ԻՊ դեմ պայքարի միջազգային կոալիցիան

Իտալիան պատրաստ է գլխավորել Լիբիայում ԻՊ դեմ պայքարի միջազգային կոալիցիան

Իտալիան պատրաստ է ղեկավարել եվրոպական եւ հյուսիսամերիկյան երկրների կազմած կոալիցիան, որը Լիբիայում կպայքարի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Il Messaggero թերթին հետ հարցազրույցում Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտին նշել է, որ երկիրը պատրաստ է նաեւ մեծաքանակ ռազմական առաքելություն ուղարկել Լիբիա:

«Եթե մենք Աֆղանստան էինք ուղարկել 5 հազար զինծառայող, ապա Լիբիայում, որը զգալիորեն մոտ է մեր սահմաններին, առաքելությունը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել»,- ասել է Պինոտտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում